Մինչև տասնինը տարեկանների Հայաստանի ֆուտբոլի ընտրանին հանդիպում է անցկացրել Մոլդովայի իր հասակակիցների հետ ու պարտվել 2:3 հաշվով: Խաղն այսպիսի ընթացք է ունեցել. մերոնք առաջինն են բացել հաշիվը (Արթուր Քարտաշյան), սակայն հյուրերը կարողացել են հավասարեցնել հաշիվը: Առաջին խաղակեսի ավարտին մերոնք նորից են առաջ անցել հաշվի մեջ (Հայկ Գալստյան): Հյուրերը խաղավարտի վերջին տասներեք րոպեներին կարողացել են նախ հավասարեցնել, ապա և առաջ անցնել հաշվի մեջ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ